Ժայռի վրա սիրած աղջկան առաջարկություն անող կալիֆոռնիացուն ստիպված են եղել փրկել ուղղաթիռով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բակչին, որը ժայռ Էր բարձրացել սիրած աղջկան առաջարկություն անելու համար, ստիպված են եղել փրկել ուղղաթիռով: Ապրիլի 8-ին այս մասին հաղորդել Է Fox News-ը:
27-ամյա Մայքլ Ջոն Փոլ Բենքսը բարձրացել Է Մոռո 180-մետրանոց ժայռը, որպեսզի սիրած աղջկա հետ խոսի տեսազանգերի FaceTime գործառույթի հավելվածով: Այն բանից հետո, երբ աղջիկը պատասխանել Է համաձայնությամբ, ամերիկացին փորձել Է ցած իջնել, բայց հայտնվել Է ծուղակում:
Հրշեջ ծառայության աշխատակից Թոդ Գեյլիի խոսքով՝ երբ ինքը հասել Է պատահարի վայր, Բենքսը կանգնած Է եղել 24-մետրանոց զառիվայրի պռնկին: Հրշեջը ճոպանով իջել Է ուղղաթիռից, կալիֆոռնիացուն կապել իրեն եւ փեսացուին բարեհաջող իջեցրել ներքեւ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



