Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


5 ցնցող հայտնագործություն, որոնք արվել են երազում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում, սակայն գիտնականները հարաբերականորեն քիչ բան գիտեն այս երևույթի մասին: Իհարկե հետազոտությունները թույլ են տվել մի քանի փաստեր ճշտել երազների մասին, օրինակ՝ որ դրանք հիմնականում առաջանում են քնի ժամանակ ուղեղի հարաբերականորեն ակտիվ վիճակում, որ միջինում մարդը գիշերվա ընթացքում երազ է տեսնում 2 ժամ, և որ շատ երազներ արթնանալուն պես մենք մոռանում ենք: Սակայն կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչու ենք մենք երազում տեսնում այն, ինչ անում ենք և թե ինչ կարող են մեր երազները պատմել մեր մտածողության մասին, որոնք դեռևս անպատասխան են: Օրինակ ինչու, որոշ դեպքերում քնած ժամանակ մարդը կարող է մտածել այնպես, ինչպես արթուն ժամանակ չի կարող: 
Պարզվում է, որոշ կարևորագույն հայտնագործություններ արվել են հենց երազում: Ահա դրանցից 5-ը:

 5  Կարի մեքենա

Via commons.wikimedia.org

Ամերիկացի գյուտարար Էլաս Հոուն 1846թ.ին հայտնագործեց կարի մեքենան: Ապշեցուցիչ է, սակայն նա այս հրաշալի գաղափարը, որի հիմնական տեխնոլոգիան մինչև այսօր օգտագործվում է ժամանակակից կարի մեքենաների հիմքում, մտածել է երազում: Ավելի կոնկրետ, Հոուն մի գիշեր երազ տեսավ, թե ինչպես է մի դաժան արքայի կողմից հրաման ստանում կարի մեքենա ստեղծել 24 ժամվա ընթացքում, իսկ հրամանը չկատարելու համար, նա մահվան կդատապարտվեր: Երբ նրա ժամանակն արդեն մոտ էր ավարտին, հանկարծ նա նկատեց, թե ինչպես են արքայի զինվորների նիզակների գլխկների հատվածին մոտ անքեր արված: Երբ Հոուլն արթնացավ, նա միանգամից գործի անցավ հաջողությամբ հայտնագործելով կարի մեքենայի իր տարբերակը անցքերով ծարեր ունեցող ասեղների միջոցով:

 4  Հարաբերականության տեսություն

Via en.wikipedia.org

Դեռահաս տարիքում Ալբերտ Էնշտեյնը տարօրինակ երազ տեսավ, որին ի վերջո հաջորդեց նրա կարևորագույն հայտնագործություններից մեկը: Նա իր տեսիլքում էլեկտրական մետաղալարերով ցանկապատի ներսում փակված կովեր էր տեսել, որոնք գլուխները ցանկապատից դուրս էին հանել և արածում էին դրանից դուրս աճած խոտը: Սա Էնշտեյնին հուշել էր այն մասին, որ մետաղալարերում հոսանք չկար: Երբ նա նայել էր դաշտի հակառակ կողմ, նկատել էր, թե ինչպես է ֆերմերը լարերը էներգիայի աղբյուրին միացնում, ինչի արդյունքում կովերը հենց նույն պահին ցնցումից հետ էին ցատկել: Էնշտեյնը ֆերմերի հետ խոսելով նրան ասել էր, թե որքան զարմանալի էր նրա համար տեսնել, թե ինչպես են կովերը միաժամանակ ակնթարթորեն արձագանքում ալիքին, սակայն ի զարմանս նրա, ֆերմերը պնդել է, թե տեսել է, որ կովերը առանձին-առանձին են ցատկել, և որ նրան մոտ կանգնած կովն առաջինն է ցատկել, այնուհետև մյուսը և այդպես շարունակ: Այս երազը ստիպել է Էնշտեյնին հայտնագործել լույսի արագությունը, որը չափազանց արագ է ընթանում, սակայն ոչ անսահման արագ: Ավելին, իր և ֆերմերի ընկալումը ստիպել է Էնշտեյնին հասկանալ, որ ժամանակը հարաբերական է:

 3  Բորի՝ ատոմի մոդելը

Via quantumaniac.com

1922թ.ին դանիացի ֆիզիկոս Նիլս Բորը  Նոբելյան մրցանակ ստացավ ատոմային կառուցվածքի իր հետազոտությունների համար: Զարմանալին այն է, որ ատոմի բնույթը բացահայտվել է Բորին իր երազում: Ավելի կոնկրետ, մի գիշեր  Բորը երազում տեսավ, թե ինչպես են մոլորակները շրջապտույտ կատարում՝  արեգակին նուրբ թելերով կապված վիճակում: Արթնանալով նա հասկացավ, որ կարող է արեգակնային համակարգի կառուցվածքն օգտագործել որպես ատոմի կառուցվածքը հասկանալու ուղեցույց: Նրա հայտնագործությունն անչափ կաևոր էր, քանի որ այն օգնեց ավելի խորությամբ հասկանալ ատոմային ֆիզիկան:

 2  Ինսուլինի օգտագործումը շաքարախտովհիվանդների համար

Օնտարիոյի Լոնդոն քաղաքի Ադելաիդե 442 հասցեում գտվող Բանտինգի տունը  Կանադայի տուրիստական վայրերից է: Այստեղ ժամանակին բնակվում էր Ֆրեդերիկ Բանտինգը՝ գիտնական, ով առաջին է օգտագրծել ինսուլինը, որպես մարդկանց համար դեղորայք: Բանտինգի տան ամենաուշագրավ մասը նրա ննջարանն է, որտեղ նրա մոտ հայտնվել է՝ ինսուլինը շաքարախտով հիվանդների համար օգտագործելու գաղափարը: Ավելի կոնկրետ 1920թ.ի հոկտեմբերի 31-ին Բանթինգը պառկեց քնելու և երազում մի գիտափորձ տեսավ: Երբ նա արթնացավ, իր երազում կատարած գիտափորձն իրականացրեց ու ապացուցեց, որ ինսուլինը  կարող է օգտագործվել շաքարախտը վերահսկելու համար: Հայտնագործությունն ավելի ուշ՝ 1923թ.ին, նրան Նոբելյան մրցանակ բերեց:

 1  Քիմիական տարրերի պարբերական աղյուսակ

Via fameimages.com

Դմիտրի Մենդելեևը համարվում է քիմիական տարրերի պարբերականաության  աղյուսակի հեղինակը: 1860-ականերին Մենդելեևի կողմից արված հայտնագործությունն անչափ կարևոր էր, քանի որ այն ժամանակ քիմիական տարրերի ատոմային զանգվածը ճշգրիտ չափելու համար միջոցներ գոյություն չունեին: Այնպես որ տեսականորեն հնարավոր չէր տարրերն աղյուսակի մեջ դասավորելը: Ինչևէ , Մենդելեևը կարողացավ ճշգրտորեն տեսականորեն նշել, որ որոշ տարրերի ատոմային զանգվածները սխալ էին: Այնուհետև նա պնդեց, որ իրենց ճշգրիտ ատոմային զանգվածին համապատասխան դասավորությամբ տարրերը պարբերական առանձնահատկություն ունենան: Հետաքրքրական է այն փաստը, որ Մենդելևը նշում էր, որ իր գաղափարների վիզուալ պատկերը հայտնվել է նրան՝ առաջընթացի բացակայության պատճառով գործերն ընդատելուց հետո: Ճակատագրի հեգնանքով խորը քնի ժամանակ էր, որ ռուս քիմիկոսը տեսել էր աղյուսակը. «որտեղ բոլոր տարրերը գտնվում էին այնտեղ, որտեղ պետք էր»: Արթնանաուց հետո Մենդելևն անմիջապես նկարել էր աղյուսակն այնպես, ինչպես տեսել էր այն իր երազում: Եվ չնայած ավելի ուշ Մենդելեևը որոշ փոփոխություններ արեց աղյուսակում, նրա երազը համարվում է քիմիական տարրերի ժամանակակից պարբերական աղյուսակի զարգացման համար բեկումնային հայտնագործություն:

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board