«Գանձասար Կապանը» հաղթեց «Փյունիկին»
SPORT«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Կապանում ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ տուրից հետաձգված տեղի «Գանձասար Կապանի» և Երևանի «Փյունիկի» միջև հանդիպումը:
Առաջնության մրցանակային 3-րդ տեղի պայքարին միացած Կապանի թիմը երկրորդ խաղակեսում խփված միակ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակի է հասել: Հանդիպման 67-րդ րոպեին «Գանձասար Կապան» ակումբի կազմում աչքի ընկավ թիմի լեգիոներ Էդվարդ Կպոդոն, ով ավելի քան 25 մետրից դիպուկ իրացրեց տուգանային հարվածը:
«Փյունիկին» հաղթելուց հետո Կապանի թիմը մրցաշարային աղյուսակում առաջ պոկվեց իր հետ մինչ այս հավասար միավորներ ունեցող «Արարատից»՝ 2 միավորի առավելություն ստանալով: Այժմ «Գանձասար Կապանի» հաշվին կա 31 միավոր:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



