«Գանձասար Կապանը» հաղթեց «Փյունիկին»
ՍՊՈՐՏ«Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Կապանում ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ տուրից հետաձգված տեղի «Գանձասար Կապանի» և Երևանի «Փյունիկի» միջև հանդիպումը:
Առաջնության մրցանակային 3-րդ տեղի պայքարին միացած Կապանի թիմը երկրորդ խաղակեսում խփված միակ գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակի է հասել: Հանդիպման 67-րդ րոպեին «Գանձասար Կապան» ակումբի կազմում աչքի ընկավ թիմի լեգիոներ Էդվարդ Կպոդոն, ով ավելի քան 25 մետրից դիպուկ իրացրեց տուգանային հարվածը:
«Փյունիկին» հաղթելուց հետո Կապանի թիմը մրցաշարային աղյուսակում առաջ պոկվեց իր հետ մինչ այս հավասար միավորներ ունեցող «Արարատից»՝ 2 միավորի առավելություն ստանալով: Այժմ «Գանձասար Կապանի» հաշվին կա 31 միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



