Ազգային ժողովում փակ քննարկում տեղի կունենա
POLITICSՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 5-ին խորհրդարանում փակ քննարկում կանցկացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես այդ հարցով զրուցել եմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին նիստերի դահլիճում կկազմակերպենք այդ քննարկումը: Ցանկալի է բոլոր պատգամավորների մասնակցությունը: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»,- ասաց Շարմազանովը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



