Ազգային ժողովում փակ քննարկում տեղի կունենա
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 5-ին խորհրդարանում փակ քննարկում կանցկացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես այդ հարցով զրուցել եմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ապրիլի 5-ին՝ ժամը 18:30-ին նիստերի դահլիճում կկազմակերպենք այդ քննարկումը: Ցանկալի է բոլոր պատգամավորների մասնակցությունը: Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»,- ասաց Շարմազանովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



