Լոռու մարզում գտել են ձորն ընկած տրակտորի վարորդի դին
SOCIETYԼոռու մարզում այսօր առավոտյան գտել են 1948 թ. ծնված Ս. Վ.–ի դին, ով այսօր գիշերը Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորով դուրս էր եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը, այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՏԿԱԻՆ–ում վթարի մասին ահազանգն ստացվել էր հուլիսի 26-ին՝ ժամը 21.12-ին։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել էր նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Որոնողական աշխատանքները վերսկսվել էին այսօր՝ ժամը 07.00-ին։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



