Լոռու մարզում գտել են ձորն ընկած տրակտորի վարորդի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում այսօր առավոտյան գտել են 1948 թ. ծնված Ս. Վ.–ի դին, ով այսօր գիշերը Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորով դուրս էր եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը, այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՏԿԱԻՆ–ում վթարի մասին ահազանգն ստացվել էր հուլիսի 26-ին՝ ժամը 21.12-ին։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել էր նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Որոնողական աշխատանքները վերսկսվել էին այսօր՝ ժամը 07.00-ին։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



