Արկադի Ղուկասյանը հետևում է Արցախում իրադարձությունների զարգացմանը
SOCIETYՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: Նա մշտական կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արկադի Ղուկասյանի գրասենյակից:
Արկադի Ղուկասյանը բարձր է գնահատում Արցախի քաղաքան ղեկավարության, բանակի և ազատամարտիկների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու կամային որակները, որոնք անհաջողության դատապարտեցին ԼՂՀ դեմ իրագործված այս արկածախնդրությունը: Նա հույս ունի, որ Բաքվում ի վերջո կհասկական, որ ԼՂՀ հետ բանակցությունների սեղան նստելու այլընտրանք Ադրբեջանը չունի»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



