Արկադի Ղուկասյանը հետևում է Արցախում իրադարձությունների զարգացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին: Նա մշտական կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արկադի Ղուկասյանի գրասենյակից:
Արկադի Ղուկասյանը բարձր է գնահատում Արցախի քաղաքան ղեկավարության, բանակի և ազատամարտիկների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու կամային որակները, որոնք անհաջողության դատապարտեցին ԼՂՀ դեմ իրագործված այս արկածախնդրությունը: Նա հույս ունի, որ Բաքվում ի վերջո կհասկական, որ ԼՂՀ հետ բանակցությունների սեղան նստելու այլընտրանք Ադրբեջանը չունի»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



