Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Ի տարբերություն ադրբեջանական զինվորի, մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը. Արմեն Ռուստամյան

SOCIETY

 Հայ ժողովուրդն այս օրերին միասնական է, որովհետև ի տարբերություն ադրբեջանցիների, պաշտպանում է իր հայրենիքը, կռվում է ու կռվելու է իր հայրենիքի համար: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն ինչ տեղի ունեցավ, անսպասելի չէր: Մենք գիտեինք, որ Բաքուն, Ադրբեջանը մի օր նորից դիմելու է այս արկածախնդրությանը, նորից թերագնահատելու է մեզ, գերագնահատելու է իր ուժերը և փորձելու է արագ, իրենց կարծիքով արդեն ծնկի եկած հակառակորդին ոչնչացնել: Սա նորություն չէ, և  նաև նորություն չի, որ արձանագրեցինք այն համախմբումը, որ հայ ժողովուրդը միշտ դրսևորել է ծանր պահերին՝ մի կողմ թողնելով և երկրորդական համարելով բոլոր տարաձայնությունները: Հայ ժողովուրդը  համախմբվել է, որովհետև, մենք ի՝ տարբերություն ադրբեջանական զինվորի, պաշտպանում ենք մեր հայրենիքը, մարտնչում ենք մեր հայրենիքի համար և կռվելու ենք մինչև վերջ, մինչև մեր հայրենիքը իր գոյությունն ամբողջ աշխարհին փաստի:  Եթե դա ևս մեկ անգամ փաստելու կարիքը կա, մենք մե կ անգամ էլ կանենք դա: Մենք պատրաստ էինք սրան, որովհետև հասկացել ենք, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի: Այս տրամաբանությամբ ենք ապրել, և դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ արդեն ռազմական գործողությունների ընթացքում է դրսևորվում մեր պատրաստակամությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանն ուրախությամբ ընդգծեց, որ այս օրերին հայ ժողովրդի համախմբումը համահայկական բնույթվ ունի: «Այսօր ողջ հայկական հատվածները  զորաշարժի մեջ են: Ես ուրախ եմ, որ դրա համար հիմքեր են ստեղծվել, մենք միշտ ասել ենք, որ մեր ուժը մեր վրա պետք է դնենք: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է ռազմական փոխօգնության համաձայնագիր ունենան, և հիմա շատ ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամենաբարձր մակարդակով:  Մենք պետք է ցույց տանք, որ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Սփյուռքը մեկ ուժ է, միասնություն է, և ոչ մեկ չի կարող մեր գոյությունը կասկածի տակ դնել»,- եզրափակեց պատգամավորը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվ ել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվ ել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական Ùáï 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients