Հայաստանի տարածքում գրանցվել է երկրաշարժ
SOCIETYՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին) գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 44.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



