Հայաստանի տարածքում գրանցվել է երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին) գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 44.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում՝ 3 բալ ուժգնությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



