Օդաչուն սարսափահար է եղել, երբ տեսել է օդում ճախրող շնաձկանը
LIFEՆորզելանդական ավիաուղիների օդաչուն հանկարծակիի է եկել, երբ ինքնաթիռից 2,1 կմ հեռավորության վրա, օդում թռչող շնաձուկ է տեսել։
Օդաչուն պատրաստվել է վայրէջք կատարել Քրիստչըրչի միջազգային օդանավակայանում, երբ նկատել է, որ օդանավի ու շնաձկան հեռավորությունը զգալի կրճատվել է։
Հետագայում պարզվել է, որ «թռչող կենդանին» շնաձկան ձեւ ունեցող հսկա օդապարիկ է եղել։ Օդաչուն այդ մասին իմացել է միայն վթարային վայրէջքից հետո։
«Հատկապես չգիտեի ինչ ասել օդանավակայանի աշխատակիցներին, որոնք զարմացած հարցնում էին, թե ինչու՞ եմ վթարային վայրէջք պահանջում։ Եթե ասեի, որ օդում թռչող շնաձուկ եմ տեսել, դժվար թե նրանք ինձ ճիշտ հասկանային»,- ասել է օդաչուն։
Հավելենք, որ շնաձկան օդապարիկը Ծննդյան տոների առթիվ է պատրաստվել։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



