Օդաչուն սարսափահար է եղել, երբ տեսել է օդում ճախրող շնաձկանը
ԼԱՅՖՆորզելանդական ավիաուղիների օդաչուն հանկարծակիի է եկել, երբ ինքնաթիռից 2,1 կմ հեռավորության վրա, օդում թռչող շնաձուկ է տեսել։
Օդաչուն պատրաստվել է վայրէջք կատարել Քրիստչըրչի միջազգային օդանավակայանում, երբ նկատել է, որ օդանավի ու շնաձկան հեռավորությունը զգալի կրճատվել է։
Հետագայում պարզվել է, որ «թռչող կենդանին» շնաձկան ձեւ ունեցող հսկա օդապարիկ է եղել։ Օդաչուն այդ մասին իմացել է միայն վթարային վայրէջքից հետո։
«Հատկապես չգիտեի ինչ ասել օդանավակայանի աշխատակիցներին, որոնք զարմացած հարցնում էին, թե ինչու՞ եմ վթարային վայրէջք պահանջում։ Եթե ասեի, որ օդում թռչող շնաձուկ եմ տեսել, դժվար թե նրանք ինձ ճիշտ հասկանային»,- ասել է օդաչուն։
Հավելենք, որ շնաձկան օդապարիկը Ծննդյան տոների առթիվ է պատրաստվել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



