Իրողությունը պարզվեց. Գյուղի ճանապարհին ծեծի են ենթարկել 33-ամյա Ռոմանին
SOCIETYՄայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 46-ամյա Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 26-ամյա Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 22-ամյա Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետեւանքով վերջինս ստացել է վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 33-ամյա Ռոման Մ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



