Իրողությունը պարզվեց. Գյուղի ճանապարհին ծեծի են ենթարկել 33-ամյա Ռոմանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 46-ամյա Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 26-ամյա Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 22-ամյա Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետեւանքով վերջինս ստացել է վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 33-ամյա Ռոման Մ.-ին եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



