Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ն են լինում կատարյալ զույգերը

LIFE

Կատարյալ հարաբերություններ չեն լինում… Կշտապեն պնդել շատերը: Բնավ այդպես չէ: Միգուցե հազվադեպ են լինում, համենայն դեպս հորինվածք չեն: Նման հարաբերություններն, ի դեպ, բավականին հեշտ է «բացահայտելը»: Պարզապես պետք է ստուգել դրանք ներքոհիշյալ 10 կարևոր կետերի համապատասխանությամբ.

Հավատարմություն

Հավատարմությունը  կատարյալ հարաբերությունների պարտադիր բաղադրիչն է, որովհետև եթե դավաճանության շարժառիթները բազմազան են (սկսած հաճելի ժամանակ անցկացնելու ձգտումից մինչև վրեժխնդրությունը), ապա հավատարմությունն ունի մեկ-միակ պատճառաբանություն` սերը:

Վստահություն

Առանց փոխադարձ վստահության  լավ հարաբերություններ չեն կարող լինել, ուր մնաց` կատարյալ: Օրինակելի զույգի ոսկե օրենքն է`  լիարժեք վստահություն բոլոր հարցերում: Եթե իմանաք, որ տուն մտնելուն պես ձեզ սկսելու են «հարցաքննել», թե որտեղ, ում հետ և ինչու էիք հանդիպել, դժվար թե շտապեք այնտեղ գնալ:

Ներդաշնակություն անկողնում

Ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ ամուսնալուծությունների 90 տոկոսի հիմքում սեռական աններդաշնակությունն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե սեռական հարաբերությունները երկուսին կամ  զույգից որևէ մեկին չեն բավարարում, ապա ուրիշ ոչնչով դրանք չես կարող փոխարինել:

Անկախություն

Սա վերաբերում է զուգընկերերից յուրաքանչյուրին: Բնավորությունների ընդհանրությունն, ինչ խոսք, լավ է, բայց դա չի նշանակում, որ դուք ամեն ինչում պետք է նման լինեք ձեր զուգընկերոջը: Ընդհանուր հետաքրքություններ ունենալը չի նշանակում, որ դուք  չպետք է ունենաք նաև սեփական հետաքրքրություններն ու հակումները: Եվ հենց դրանք են, որ ձեզ զուգընկերոջ ստվերից վերածում են ինքնատիպ ու վառ անհատականության:

Փոխվելու պատրաստակամություն

Հաճախ հարաբերությունների ճգնաժամի պատճառ է դառնում այն, որ զուգընկերները ցանկություն չեն ունենում գնալ զիջումների և որևէ բան փոխել սեփական սովորությունների ու սկզբունքների մեջ: Եվ կատարյալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե զույգերը կարողանան հաղթահարել եսասիրությունն ու որոշ հարցերում փոխվեն հանուն սիրելիի. օրինակ` թողնեն ծխելը կամ դադարեն գինարբուքներ կազմակերպել տանը…

Ինքնավստահություն

Ամուր հարաբերություններ ունեցող զույգերը միշտ վստահ են իրենց զգացմունքների կայունության մեջ: Որքան ուժեղ է այդ համոզմունքն ու վստահությունը, այնքան ավելի բնական և ազատ է զույգի պահվածքը հարաբերվելիս:

Լսելու ունակություն

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են: Այս մտքի հետ կհամաձայնեն բոլորը: Բայց ոչ բոլորը գիտեն` ինչպես լինել հասկացված: Սա չի վերաբերում կատարյալ զույգերին: Նրանք գիտեն, որ դրա համար պետք է պարզապես լսել իրար ու խորամուխ լինել լսածի մեջ:
 

Ինչպիսի՞ն են լինում կատարյալ զույգերը
 


Համատեղ ժամանց

Կատարյալ զույգերը չեն հոգնում իրարից, քանի որ նրանց համար միշտ հետաքրքիր ու հաճելի է միասին: Նրանք միասին նախաճաշում են, միասին ընթրում, միասին հանգստանում, միասին կատարում վերանորոգման աշխատանքները և միասին այցելում բարեկամներին: Եվ երբ նրանցից մեկը գործածում է «իմ երկրորդ կես» արտահայտությունը, այն հնչում է ոչ պարզապես փոխաբերական խոսք:

Համբերատարություն

Գուցե պարադոքսալ հնչի, բայց իդեալական հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, երբ զուգընկերներից երկուսն էլ գիտակցեն, որ իրենցից ոչ ոք կատարյալ չէ: Եվ արդյունքում նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է անհրաժեշտ համբերատարություն դիմացինի թուլությունների  ու «բզիկների» նկատմամբ: Եվ փոխանակ անիմաստ նյարդեր ու ներուժ ծախսելու զուգընկերոջ թերությունների հետ կապված` նրանք «փակում են աչքերը» դրանց վրա:

Զարմացնելու ունակություն

Կատարյալ հարաբերություններ ունեցող զույգերի համար միշտ հետաքրքիր է միասին, որովհետև նրանք կարողանում են զարմացնել իրար և խուսափում են կարծրատիպային պահվածքից: Հանկարծակի անակնկալները, չպլանավորված ժամադրությունները և շաբլոնների բացակայությունը վարքում թույլ են տալիս երկար ժամանակ պահպանել թարմությունը  հարաբերություններում և չձանձրանալ իրարից:
 

Աղբյուրը՝ Kiss.am

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board