Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն են լինում կատարյալ զույգերը

ԼԱՅՖ

Կատարյալ հարաբերություններ չեն լինում… Կշտապեն պնդել շատերը: Բնավ այդպես չէ: Միգուցե հազվադեպ են լինում, համենայն դեպս հորինվածք չեն: Նման հարաբերություններն, ի դեպ, բավականին հեշտ է «բացահայտելը»: Պարզապես պետք է ստուգել դրանք ներքոհիշյալ 10 կարևոր կետերի համապատասխանությամբ.

Հավատարմություն

Հավատարմությունը  կատարյալ հարաբերությունների պարտադիր բաղադրիչն է, որովհետև եթե դավաճանության շարժառիթները բազմազան են (սկսած հաճելի ժամանակ անցկացնելու ձգտումից մինչև վրեժխնդրությունը), ապա հավատարմությունն ունի մեկ-միակ պատճառաբանություն` սերը:

Վստահություն

Առանց փոխադարձ վստահության  լավ հարաբերություններ չեն կարող լինել, ուր մնաց` կատարյալ: Օրինակելի զույգի ոսկե օրենքն է`  լիարժեք վստահություն բոլոր հարցերում: Եթե իմանաք, որ տուն մտնելուն պես ձեզ սկսելու են «հարցաքննել», թե որտեղ, ում հետ և ինչու էիք հանդիպել, դժվար թե շտապեք այնտեղ գնալ:

Ներդաշնակություն անկողնում

Ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ ամուսնալուծությունների 90 տոկոսի հիմքում սեռական աններդաշնակությունն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եթե սեռական հարաբերությունները երկուսին կամ  զույգից որևէ մեկին չեն բավարարում, ապա ուրիշ ոչնչով դրանք չես կարող փոխարինել:

Անկախություն

Սա վերաբերում է զուգընկերերից յուրաքանչյուրին: Բնավորությունների ընդհանրությունն, ինչ խոսք, լավ է, բայց դա չի նշանակում, որ դուք ամեն ինչում պետք է նման լինեք ձեր զուգընկերոջը: Ընդհանուր հետաքրքություններ ունենալը չի նշանակում, որ դուք  չպետք է ունենաք նաև սեփական հետաքրքրություններն ու հակումները: Եվ հենց դրանք են, որ ձեզ զուգընկերոջ ստվերից վերածում են ինքնատիպ ու վառ անհատականության:

Փոխվելու պատրաստակամություն

Հաճախ հարաբերությունների ճգնաժամի պատճառ է դառնում այն, որ զուգընկերները ցանկություն չեն ունենում գնալ զիջումների և որևէ բան փոխել սեփական սովորությունների ու սկզբունքների մեջ: Եվ կատարյալ հարաբերություններ կարող են լինել միայն այն դեպքում, եթե զույգերը կարողանան հաղթահարել եսասիրությունն ու որոշ հարցերում փոխվեն հանուն սիրելիի. օրինակ` թողնեն ծխելը կամ դադարեն գինարբուքներ կազմակերպել տանը…

Ինքնավստահություն

Ամուր հարաբերություններ ունեցող զույգերը միշտ վստահ են իրենց զգացմունքների կայունության մեջ: Որքան ուժեղ է այդ համոզմունքն ու վստահությունը, այնքան ավելի բնական և ազատ է զույգի պահվածքը հարաբերվելիս:

Լսելու ունակություն

Երջանկություն է, երբ քեզ հասկանում են: Այս մտքի հետ կհամաձայնեն բոլորը: Բայց ոչ բոլորը գիտեն` ինչպես լինել հասկացված: Սա չի վերաբերում կատարյալ զույգերին: Նրանք գիտեն, որ դրա համար պետք է պարզապես լսել իրար ու խորամուխ լինել լսածի մեջ:
 

Ինչպիսի՞ն են լինում կատարյալ զույգերը
 


Համատեղ ժամանց

Կատարյալ զույգերը չեն հոգնում իրարից, քանի որ նրանց համար միշտ հետաքրքիր ու հաճելի է միասին: Նրանք միասին նախաճաշում են, միասին ընթրում, միասին հանգստանում, միասին կատարում վերանորոգման աշխատանքները և միասին այցելում բարեկամներին: Եվ երբ նրանցից մեկը գործածում է «իմ երկրորդ կես» արտահայտությունը, այն հնչում է ոչ պարզապես փոխաբերական խոսք:

Համբերատարություն

Գուցե պարադոքսալ հնչի, բայց իդեալական հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, երբ զուգընկերներից երկուսն էլ գիտակցեն, որ իրենցից ոչ ոք կատարյալ չէ: Եվ արդյունքում նրանցից յուրաքանչյուրը ցուցաբերում է անհրաժեշտ համբերատարություն դիմացինի թուլությունների  ու «բզիկների» նկատմամբ: Եվ փոխանակ անիմաստ նյարդեր ու ներուժ ծախսելու զուգընկերոջ թերությունների հետ կապված` նրանք «փակում են աչքերը» դրանց վրա:

Զարմացնելու ունակություն

Կատարյալ հարաբերություններ ունեցող զույգերի համար միշտ հետաքրքիր է միասին, որովհետև նրանք կարողանում են զարմացնել իրար և խուսափում են կարծրատիպային պահվածքից: Հանկարծակի անակնկալները, չպլանավորված ժամադրությունները և շաբլոնների բացակայությունը վարքում թույլ են տալիս երկար ժամանակ պահպանել թարմությունը  հարաբերություններում և չձանձրանալ իրարից:
 

Աղբյուրը՝ Kiss.am

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան