Վթար Վանեւան գյուղում. Երեք վիրավոր
SOCIETYԱպրիլի 2-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 35 LO 108 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ն. Ս.) եւ «Օպել Աստրա G» մակնիշի 34 QT 595 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ն. Ս.-ը, Հ. Մ.-ը եւ «Օպել Աստրա G» ավտոմեքենայի ուղեւոր Վ. Պ.-ը (1990 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:
Բժիշկները տուժածներ Ն. Ս.-ի եւ Հ. Մ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ի վիճակը` բավարար:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



