Վթար Վանեւան գյուղում. Երեք վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 2-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանեւան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 35 LO 108 պետհամարանիշով (վարորդ՝ 1971 թ. ծնված Ն. Ս.) եւ «Օպել Աստրա G» մակնիշի 34 QT 595 պետհամարանիշով (վարորդ՝ 1990 թ. ծնված Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ն. Ս.-ը, Հ. Մ.-ը եւ «Օպել Աստրա G» ավտոմեքենայի ուղեւոր Վ. Պ.-ը (1990 թ. ծնված) տեղի ուժերով տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ:
Բժիշկները տուժածներ Ն. Ս.-ի եւ Հ. Մ.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ի վիճակը` բավարար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



