Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատներ հուլիսի 25-ի ժամը 16:09-ի դրությամբ կարողացել են մարել Երևանի Բուսաբանական այգում բռնկած հրդեհը:
«Երևանի Բուսաբանական այգում չորս օջախում հրդեհ էր բռնկվել` 15 հեկտար ընդհանուր մակերեսով: Այս պահին այգու տարածքում ընթանում են հետմարման աշխատանքներ»,- այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ ՏԿԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին: Դեպքի վայր էին մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



