Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատներ հուլիսի 25-ի ժամը 16:09-ի դրությամբ կարողացել են մարել Երևանի Բուսաբանական այգում բռնկած հրդեհը:
«Երևանի Բուսաբանական այգում չորս օջախում հրդեհ էր բռնկվել` 15 հեկտար ընդհանուր մակերեսով: Այս պահին այգու տարածքում ընթանում են հետմարման աշխատանքներ»,- այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ ՏԿԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին: Դեպքի վայր էին մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



