Զգուշացեք՝ գարուն է․ եղանակն ու առողջական խնդիրները
LIFEԳարնան գալուն պես շատերը սկսում են հոգնածություն, քնկոտություն զգալ, ոմանք դեպրեսիայի մեջ են ընկնում, ոչինչ անել չեն ցանկանում։ Իսկ ինչպես կարելի է հաղթահարել գարնանային ճգնաժամը։
Շատերը կարծում են, որ այս բոլոր նշանները ավիտամինոզի արդյունք են։ Ձմռանը օրգանիզմի վիտամինային պաշարները վերջանում են, իսկ գարնանն ավիտամինոզ է սկսվում։
Գարնանային ճգնաժամի մյուս պատճառը շարժման պակասն է։ Ցուրտ եղանակին մենք քիչ ենք շարժվում, շատ քնում, մաքուր օդին քիչ ենք լինում։ Այդ ամենիի հետեւանքով գարնանը թթվածնային անբավարարություն է սկսվում, ինչը բավական վտանգավոր է։
Գարնանային ոչ կայուն եղանակը եւս խնդիրներ է առաջացնում առողջության հետ։ Եղանակային կտրուկ տատանումները այնպիսի խնդիրներ են առաջացնում, ինչպիսիք են ճնշման տատանումը, գլխացավերը։
Այդ պատճառով գարնանն անհրաժեշտ է ավելի շատ շարժվել։ Օրական գոնե կես ժամ մարզվեք։
Ճիշտ սնվեք, կաթնաշոռ, խնձեր, չրեր կերեք։ С վիտամին շատ օգտագործեք՝ կիվի, լիմոն, մասուր եւ այլն։
Մաքուր օդին զբոսնեք ամեն օր, որպեսզի թթվածնի խնդիր չունենաք։ Վառ գույնի հագուստ կրեք, դա կբարձրացնի ձեր տրամադրությունը։
Պատրաստեց Past.am-ը:



