Կառավարությունը համայնքներին տրամադրեց լրացուցիչ 1,5 մլրդ դրամ
POLITICSՀՀ կառավարությունը լրացուցիչ ավելի քան 1,5 միլիարդ դրամ է ուղղում համայնքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած բացը լրացնելու և պետական աշխատակիցների կենսաթոշակային վճարումներն իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այդ միջոցներից 1 մլրդ 467 մլն դրամը կբաշխվի համայնքներին 50 մլն դրամ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար: «Իսկ մնացած 20 միլիոն 319 հազար դրամ գումարը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով»,- ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս միջոցները լրացուցիչ են հատկացվում համայնքներին՝ որպես աջակցություն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



