Կառավարությունը համայնքներին տրամադրեց լրացուցիչ 1,5 մլրդ դրամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունը լրացուցիչ ավելի քան 1,5 միլիարդ դրամ է ուղղում համայնքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած բացը լրացնելու և պետական աշխատակիցների կենսաթոշակային վճարումներն իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այդ միջոցներից 1 մլրդ 467 մլն դրամը կբաշխվի համայնքներին 50 մլն դրամ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար: «Իսկ մնացած 20 միլիոն 319 հազար դրամ գումարը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով»,- ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս միջոցները լրացուցիչ են հատկացվում համայնքներին՝ որպես աջակցություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



