Հայ գեղասահորդները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
SPORTԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվական կայքից:
Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:
Մարտի 31-ին կմրցեն արդեն աղջիկները: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը ընդգրկված է 5-րդ ենթախմբում: Աղջիկների մենասահքին կմասնակցեն 38 գեղասահորդներ:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



