Հայ գեղասահորդները մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը 47,11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը: Կարապետյան-Սենեկալ զույգը չի մասնակցի ազատ ծրագրին: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվական կայքից:
Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքեց 49,36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին:
Մարտի 31-ին կմրցեն արդեն աղջիկները: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը ընդգրկված է 5-րդ ենթախմբում: Աղջիկների մենասահքին կմասնակցեն 38 գեղասահորդներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



