Օրվա բաղադրատոմսը. կոտլետ «Կրիաներ»
LIFEBlognews.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 300-400գր
- նրբերշիկ - 5 հատ
- պանիր - 5 շերտ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև հատիկավոր - 6 հատ
- հազարի թերթեր - ձևավորման համար
Պատրաստման եղանակ
- Նրբերշիկները սկզբում կտրում ենք լայնությամբ, այնուհետև երկարությամբ: Նրբերշիկի ծայրի հատվածում դանակով անում ենք կտրվածքներ, որպեսզի ստացվեն “թաթիկներ”: Նույնը անում ենք ևս 2 նրբերշիկի հետ: Այնուհետև մնացած 2 նրբեշիկները բաժանում ենք 3 մասի: Ծայրի հատվածներից ստանում ենք կրիաների գլուխները՝ անելով փոքր կտվածքներ որպես բերաններ, իսկ մեջտեղի հատվածից՝ պոչերը:

- Աղացած միսը համեմում ենք աղ և պղպեղով, ապա տալիս կոտլետի տեսք: Այնուհետև զգուշությամբ մսի մեջ ենք խրում կտրատված նրբերշիկները՝ ստանալով կրիա:

- Ժապավենաձև կտրատում ենք պանրի շերտերը և վանդակաձև շարում կոտլետների վրա:

- Եփում ենք ջեռոցում 30-35 րոպե 180 աստիճանում: Երբ պանիրը հալվում է, փակում ենք կոտլետները ֆոլգայով: Երբ կոտլետները արդեն եփված են լինում, հանում ենք ֆոլգան և թողնում այդպես ջեռոցում ևս 5 րոպե մինչև պանիրը ստանա կարմրավուն երանգ:

Զվարճալի կոտլետ “Կրիա”, որը անտարբեր չի թողնի ոչ մեկի:
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



