Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Յոթ խոշոր բեռնափոխադրողները ներկրել են 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ հունվար- մարտի 3,2 հազարի դիմաց:

SOCIETY

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է օրերս զանգվածային լրատվության առանձին միջոցներ անդրադարձն արտերկրից մեծաքանակ ապրանք ներմուծող կազմակերպությունների (իրենց բնորոշմամբ` «կարգոների») աշխատանքում իբրև թե ծագած խնդիրների մասին լուրերին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը մեկ նպատակ ունեն` ապահովել բոլոր տնտեսվարողների համար սահմանահատման և մաքսային ընթացակարգերի հավասար պայմաններ` միաժամանակ բացառելով օրենքը շրջանցող բնույթի պայմանավորվածություններն ու հավանական գործարքները:

Պարզաբանման մեջ նաև նշված է. «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնց համար ընդունելի չեն վերը նշված պահանջները, պետք է վերանայեն գործունեության իրենց մոտեցումները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոքր և միջին առևտրաշրջանառության մեջ ընդգրկված անձանց բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող 7 խոշոր կազմակերպ ությունների կողմից հանրապետություն է ներկրվել շուրջ 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 հազար տոննայի դիմաց: Ո´չ սահմանային անցակետերում, ո´չ մաքսային պահեստներում կուտակումներ չկան, և դրանց վերաբերյալ լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է «հսկիչ գների» կիրառմանը, տեղեկացնում ենք, որ մաքսային արժեքը կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության 2008թ. «Մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրով, որի համաձայն, այն դեպքերում, երբ հնարավոր չէ հիմք ընդունել հայտարարատուի կողմից հայտարարագրված գործարքի գնի մեթոդը (հաշիվ-ապրանքագրային արժեքը), մաքսային մարմիններն օգտվում են իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունից, մասնավորապես, մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունից, որի հիման վրա էլ հաշվարկվում է մաքսայն արժեքը: Վերոգրյալը նախ և առաջ վերաբերում է տարբեր բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից ՀՀ տեղափոխվող բեռների մաքսային ձևակերպումներին, որոնց ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվում են բեռնափոխադրող կազմակերպությունների, այլ ոչ թե գործարքի կողմ հանդիսացող` վաճառող կազմակերպության հաշիվ-ապրանքագիրը: Եվ, բնականաբար, մաքսային մարմիներն այդ դեպքերում հիմք չեն ընդունում բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրերը, այլ մաքսային արժեքը հաշվարկելիս առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման համաձանագրով նախատեսված այլ մեթոդներով: Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ոչ միայն չեն ավելացել, այլ շատ ապրանքատեսակների գծով պարբերաբար նվազում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է «որոշ դեպքերում մաքսազերծումը կատարվում է կիլոգրամով» պնդումներին` ապա մաքսային մարմինների կողմից վճարների հաշվարկման և գանձման համար հիմք են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված դրույքաչափերը, որոնք կիրառվում են ապրանքի մաքսային արժեքի կամ չափման միավորի նկատմամբ: ՀՀ-ում միշտ էլ կիրառվել են ԱՊՀ ԱՏԳ ԱԱ անվանացանկով սահմանված չափման միավորները, համաձայն որոնց հագուստեղենը և կոշկեղենը, չնչին բացառություններով, միշտ էլ մաքսազերծվել են հատով կամ զույգով: Ամփոփելով նշենք, որ առնվազն հասկանալի է այն աղմուկը, որ բարձրացրել են առանձին լրատվամիջոցներ, քանզի մաքսային մարմինների կողմից քայլեր են արվում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ո´չ մաքսային արժեքի, ո´չ սակագների, ո´չ դրույքաչափերի, և ո´չ էլ չափման միավորների փոփոխություններ չեն կատարվել»: 

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience