Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Յոթ խոշոր բեռնափոխադրողները ներկրել են 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ հունվար- մարտի 3,2 հազարի դիմաց:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է օրերս զանգվածային լրատվության առանձին միջոցներ անդրադարձն արտերկրից մեծաքանակ ապրանք ներմուծող կազմակերպությունների (իրենց բնորոշմամբ` «կարգոների») աշխատանքում իբրև թե ծագած խնդիրների մասին լուրերին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը մեկ նպատակ ունեն` ապահովել բոլոր տնտեսվարողների համար սահմանահատման և մաքսային ընթացակարգերի հավասար պայմաններ` միաժամանակ բացառելով օրենքը շրջանցող բնույթի պայմանավորվածություններն ու հավանական գործարքները:

Պարզաբանման մեջ նաև նշված է. «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնց համար ընդունելի չեն վերը նշված պահանջները, պետք է վերանայեն գործունեության իրենց մոտեցումները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոքր և միջին առևտրաշրջանառության մեջ ընդգրկված անձանց բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծառայություններ մատուցող 7 խոշոր կազմակերպ ությունների կողմից հանրապետություն է ներկրվել շուրջ 4,5 հազար տոննա ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 հազար տոննայի դիմաց: Ո´չ սահմանային անցակետերում, ո´չ մաքսային պահեստներում կուտակումներ չկան, և դրանց վերաբերյալ լուրերը նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է «հսկիչ գների» կիրառմանը, տեղեկացնում ենք, որ մաքսային արժեքը կարգավորվում է Եվրասիական տնտեսական միության 2008թ. «Մաքսային արժեքի որոշման մասին» համաձայնագրով, որի համաձայն, այն դեպքերում, երբ հնարավոր չէ հիմք ընդունել հայտարարատուի կողմից հայտարարագրված գործարքի գնի մեթոդը (հաշիվ-ապրանքագրային արժեքը), մաքսային մարմիններն օգտվում են իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվությունից, մասնավորապես, մաքսային ձևակերպումների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունից, որի հիման վրա էլ հաշվարկվում է մաքսայն արժեքը: Վերոգրյալը նախ և առաջ վերաբերում է տարբեր բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից ՀՀ տեղափոխվող բեռների մաքսային ձևակերպումներին, որոնց ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվում են բեռնափոխադրող կազմակերպությունների, այլ ոչ թե գործարքի կողմ հանդիսացող` վաճառող կազմակերպության հաշիվ-ապրանքագիրը: Եվ, բնականաբար, մաքսային մարմիներն այդ դեպքերում հիմք չեն ընդունում բեռնափոխադրող կազմակերպությունների կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրերը, այլ մաքսային արժեքը հաշվարկելիս առաջնորդվում են մաքսային արժեքի որոշման համաձանագրով նախատեսված այլ մեթոդներով: Ի դեպ նշենք, որ ընթացիկ տարում ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերը ոչ միայն չեն ավելացել, այլ շատ ապրանքատեսակների գծով պարբերաբար նվազում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է «որոշ դեպքերում մաքսազերծումը կատարվում է կիլոգրամով» պնդումներին` ապա մաքսային մարմինների կողմից վճարների հաշվարկման և գանձման համար հիմք են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված դրույքաչափերը, որոնք կիրառվում են ապրանքի մաքսային արժեքի կամ չափման միավորի նկատմամբ: ՀՀ-ում միշտ էլ կիրառվել են ԱՊՀ ԱՏԳ ԱԱ անվանացանկով սահմանված չափման միավորները, համաձայն որոնց հագուստեղենը և կոշկեղենը, չնչին բացառություններով, միշտ էլ մաքսազերծվել են հատով կամ զույգով: Ամփոփելով նշենք, որ առնվազն հասկանալի է այն աղմուկը, որ բարձրացրել են առանձին լրատվամիջոցներ, քանզի մաքսային մարմինների կողմից քայլեր են արվում մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և ո´չ մաքսային արժեքի, ո´չ սակագների, ո´չ դրույքաչափերի, և ո´չ էլ չափման միավորների փոփոխություններ չեն կատարվել»: 

 

Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնիԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Քաղցկեղի առաջին նշանները թաքնված են աչքերի սպիտակ հատվածումԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը հասել է 235-ի Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ