Բուք ու մերկասառույց Հայաստանի տարածքում. 10 քաղաքներում ձյուն է տեղում
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մարտի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Բքի հետեւանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Տաշիր քաղաքներում եւ Գուգարք համայնքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



