Բուք ու մերկասառույց Հայաստանի տարածքում. 10 քաղաքներում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մարտի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Բքի հետեւանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Տաշիր քաղաքներում եւ Գուգարք համայնքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



