Հետաքրքիր փաստեր եղինջի մասին
LIFEBarometer.am-ը գրում է.
1. Եղինջը համարվում է որոշ տեսակի թիթեռների համար սննդի միջոց:
2. Եղինջի փշերը պարունակում են մրջնաթթու, որը ծակծկում է դիպչելիս։
3. Եղինջի ընտանիքը ներառում է մոտ 60 ցեղերի և ավելի քան հազար տեսակի բույսեր: Դրանք աճում են հիմնականում արևադարձային վայրերում:
4.Եղինջի առավել արժեքավոր մասերը տերևներն են, որոնք պարունակում են վիտամիններ С, В և К խոշոր քանակությամբ: Բացի այդ, պարունակում են սպիտակուցներ:
5. Եղինջի տերևներն օգտագործում են ապուրների մեջ, ինչպես նաև պատրաստում են եղինջով հաց: Այն նաև կարող եք օգտագործել աղցանների մեջ:
6.Եղինջի տերևների մեջ կարող եք պահել փչացող սնունդ, օրինակ միս կամ ձուկ, որը կպահի փչանալուց:
7. Տուլայի Կրապիվնա գյուղում 2002թ-ից անցկացվում է Եղինջի փառատոն: Եղինջը նույնիսկ պատկերված է գյուղի զինանշանի վրա:
8. Սննդի արդյունաբերության մեջ բացարձակապես ստանում են անվաս կանաչ ներկ:
9. Եղինջը ներառված է մի շարք շամպունների մեջ, որոնք ամրացնում են մազերը: Լոգանքից հետո,կարող եք լվանալ մազերը եղինջի ջրով և այդպես թողնել:
10. Եղինջը չի թույլատրվում հղի կանանց և այն մարդկանց, ովքեր ունեն սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ:
11.Անգլիայում եղինջից գինի են ստանում: Մոտ 3000 լ գինու համար պահանջվում է ընդամենը 40 կգ եղինջի տերև:
12. Կան եղինջի որոշ տեսակներ, որոնց խայթոցը լինում է բավականին ցավոտ։ Ոմանք նույնիսկ կարող են մահանալ:
13 Ավելի քան 20 տարի Անգլիայում անցկացվում է . եղինջ ուտելու առաջնություն։ Մրցույթի ընթացքում պետք է տեսնեն, թե ով կկարողանա ավելի շատ ուտել:



