Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի հետ
POLITICSՎրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մարտի 23-ին հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայում աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում:
Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



