Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՎրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մարտի 23-ին հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայում աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում:
Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



