«Զվարթնոց» օդանավակայանում ստուգում են ռումբի մասին ահազանգի իսկությունը
SOCIETYՔիչ առաջ ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Past.am-ի թղթակցին «Զվարթնոց» օդանավակայանից փոխանցեցին, որ օդանավակայանը շարունակում է աշխատել իր բնականոն հունով, և ոչ մի արտակարգ իրավիճակ չի ստեղծվել: «Լավ կլինի, որպեսզի տեղեկատվությունը բազմակողմանիորեն ստուգվի և նոր հրապարակվի: Իսկ չճշտված տեղեկատվությունը խուճապային իրավիճակ է առաջացնում, որը, բնականաբար, հասկանալի է»:
Ինքնաթիռի պայթելու մասին տեղեկատվությունը ստուգվում է իրավապահ մարմինների կողմից, եթե լուրջ վտանգ լինի, ապա «Զվարթնոցը» կդադարեցներ աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել էր ահազանգ, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



