«Զվարթնոց» օդանավակայանում ստուգում են ռումբի մասին ահազանգի իսկությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ահազանգ էր ստացվել, որ Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Past.am-ի թղթակցին «Զվարթնոց» օդանավակայանից փոխանցեցին, որ օդանավակայանը շարունակում է աշխատել իր բնականոն հունով, և ոչ մի արտակարգ իրավիճակ չի ստեղծվել: «Լավ կլինի, որպեսզի տեղեկատվությունը բազմակողմանիորեն ստուգվի և նոր հրապարակվի: Իսկ չճշտված տեղեկատվությունը խուճապային իրավիճակ է առաջացնում, որը, բնականաբար, հասկանալի է»:
Ինքնաթիռի պայթելու մասին տեղեկատվությունը ստուգվում է իրավապահ մարմինների կողմից, եթե լուրջ վտանգ լինի, ապա «Զվարթնոցը» կդադարեցներ աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել էր ահազանգ, որ այսօր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



