Yerevan, 05.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես և ինչու ժպտա Հրազդանը

ANALYSIS

Հրազդանում քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը թևակոխում է նոր փուլ, որտեղ իշխանությունները հերթական սադրանքների միջոցով փորձում են խափանել գործընթացը և իրենց թեկնածուին անցկացնելու համար ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները ու վերացնել առկա խոչընդոտները՝ ի դեմս Սասուն Միքայելյանի և նրա թիմակիցների:

Իհարկե, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն «աշխարհի փրկման» գործընթաց չի կարելի համարել ո´չ ՔՊ կուսակցության, ո´չ էլ նույն Սասուն Միքայելյանի համար, սակայն դա ինձ հետ չի պահում անել հնարավոր ամեն բան ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի համար՝ մի կողմից որպես ՔՊ անդամ, մյուս կողմից՝ որպես ՀՀ քաղաքացի:

Մանրամասնեմ, ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տվել, քանի որ նրանք, ի դեմս ՔՊ-ի, տեսնում են մրցունակ (չնայած ունենալով սակավ ռեսուրսներ, սակայն մի քանի տասնյակ հավատարիմ ու նվիրված մարդիկ), պատրաստված և հաղթանակի ձգտող ուժի, ինչն արդեն իսկ համակարգի համար անընդունելի է. նման կառույցի ուժեղացումն ու իր հավակնությունները, այն է՝ հաղթել համակարգի կանոններից դուրս և իշխանության մշտական «ինչքան ուզենք, էնքան կխփենք կամ մեր դեմը խաղ չկա» գործող ստատուս քվոյի չխախտումը: Այս երկու հանգամանքն ամբողջությամբ բավարար է, որպեսզի իշխանությունը կիրառի իր բոլոր մեթոդները հակառակորդ կողմին թույլ չտալու համար հասնել վերոգրյալ նպատակին, այստեղից առաջանում է հաջորդ խնդիրը, այն է, թե ինչպես դիրքավորվել և ինչ ռազմավարական կոմբինացիաներ մշակել դիմակայելու համար:

Բոլորին հայտնի է ՔՊ հիմնական մոտեցումներն ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելու հարցում, սակայն կան նաև ընտրատեղամասից դուրս աշխատանքների հստակ բաժանման և իրականացման խնդիրներ: Այդ հարցում կան լուրջ անելիքներ: Հրազդանում, լինելով միջին չափի քաղաք, որտեղ մարդիկ իրար ճանաչում են, հարկավոր է վերահսկել ցուցակներում մահացած կամ արտերկրում գտնվող մարդկանց չընդգրկվելու հարցը, իրականացնել սեփական մոնիթորինգը՝ շենք առ շենք՝ հասկանալու մասնակցության մոտավոր տոկոսը և տրամադրությունները, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որտեղ որոշ չափով պարզ կլինի ընտրության ելքը: Շարքային հրազդանցին պետք է հասկանա, որ խնդիրն այստեղ Սասուն Միքայելյան-Արամ Դանիելյան ընտրության հարց չէ այստեղ կատարելու է գործող համակարգի և փոփոխություն առաջարկող, նոր մշակույթի հաստատման սկիզբը դնող ընտրություն, քանի որ Սասունը բազմիցս հայտարարել է, որ երիտասարդությունը պետք է կազմի քաղաքապետարանի մեծ մասը: Սասուն Միքայելյանը, լինելով զինվոր, զինվորական մտածողություն ունենալով, փորձում է դուրս գալ ֆիդայու կերպարից և լուրջ հայտ է ներկայացնում երիտասարդության առաջնորդը լինելու համար, գոնե Հրազդան քաղաքում:

Ինձ՝ որպես Հայաստանի քաղաքացու, ընտրության ամբողջ գործընթացին մասնակցելու մոտիվացիան հստակ է ոչ միայն որպես ՔՊ անդամ, այլ որպես զարկ տեղական կառավարման մարմնի ընտրությանը ներգրավվելու և քաղաքային/գյուղական կառավարման մարմիններում փոքր հաղթանակների ունենալու փորձ, ինչպես նաև այդ ընտրությունն արժևորելու հարցում դերակատարում ունենալն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար այս ընտրությունները մի քանի առումով վճռական են լինելու, նախ՝ հաղթանակի դեպքում ՔՊ-ն կապացուցի իր կողմից առաջ քաշված ընտրություն հաղթելու մեխանիզմի ճշմարտացիությունը, իսկ բացասական ելքի պարագայում կարող է վերանայել բացերն ու մշակել նոր ռազմավարություն:

Մեկ անգամ ևս կրկնեմ, որ Հրազդանի ընտրություններն աշխարհի փրկման առաքելություն չեն, սակայն շատ կարևոր է. վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ գործող հանրապետական թեկնածուին հաղթելու հայտ է ներկայացնում հեղինակություն ունեցող ընդիմադիր թեկնածուն՝ բավականին ուժեղ թիմով, և պատահական չէ, որ այդ գործընթացի կառավարումը վստահվել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին, ով, վայելելով մեծ հեղինակություն հասարակության շրջանում, նշանակվել է Սասուն Միքայելյանի շտաբի պետ:

Իշխանության գալու բանալին, ըստ իս, ոչ միայն համապետական ընտրություններում հաղթանակի ապահովումն է, այլև փոքր գյուղական և այլ համայնքներում հաղթանակելը, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, հիմնականում հենց այդ համայնքներում են իշխանության օգտին «թվեր խփվում»` չունենալով ընդիմության վերահսկողություն: Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընդդիմությունը մշտապես հեռու է մնացել տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելուց և պատրաստվել է միայն համապետական ընտրություններին, սակայն թե´ ՔՊ դիրքորոշումը, թե´ իմ անձնական կարծիքն այն է, որ չպետք է բաց թողնել քաղաքային և գյուղական կառավարմանը ներգրավվելու հնարավորությունը:

Ինչևէ, ապրիլի 17-ին մնացել են հաշվված օրեր, ժամանակն աշխատում է հօգուտ ջանքեր գործադրողի ու իրական փոփոխության ու նոր արժեհամակարգ ստեղծողի օգտին, իսկ քննության նախապատրաստումը մնում է առաջնային օրակարգում, և թիմային աշխատանքի, դրական մթնոլորտի պայմաններում վստահաբար կժպտա Հրազդանը:

Արմեն Փամբուխչյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026