Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Կայծակնային շախմատի մրցաշարը միավորեց հայկական շախմատի երեք սերունդների ներկայացուցիչներին

SPORT

 Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը մեկ հարկի տակ էր հավաքել հայկական շախմատի հին և նոր սերնդի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, շախմատի տանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնայն շախմատի մրցաշարին մասնակցեցին անցյալի ուժեղագույն շախմատիստ վետերանները, Հայաստանի ներկայիս ուժեղագույն շախմատիստները և նոր սերնդի դեռևս պատանի, բայց միջազգային հարթակում հաջողություններ գրանցած շախմատիստները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Միքայել Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտի 23-ին լրանում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակը, շախմատային ֆեդերացիան որոշել է կազմակերպել կայծակնային շախմատի մրցաշար, որին կմասնակցեն հայկական շախմատի երեք սերնդի ներկայացուցիչներ: «Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Լևոն Արոնյանը չի մասնակցում, քանի որ նա այս պահին մասնակցում է հավակնորդների մրցաշարին: Մրցաշարին մասնակցում են նաև պատանի սերնդի շախմատիստներ, ովքեր իրենց ուժերը կփորձեն ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում: Մրցաշարին մասնակցում է 26 մասնակից»,- ընդգծեց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում շախմատը շատ լուրջ հիմքերի վրա է դրված, ինչում իր մեծ ներդրումն ունի Վանիկ Զաքարյանը: «Նա շախմատային ֆեդերացիան գլխավորել է շատ ծանր ժամանակահատվածում, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ձեռք էր բերել անկախություն և գտնվում էր պատերազմի մեջ: Հենց այդ տարիներին է դրվել հիմքը ու այդտեղ մեծ դեր ունի Վանիկ Զաքարյանը: Եթե դուք նայեք վիճակագրությունը, սկսած 1992թ.՝ աշխարհի և եվրոպայի շախմատի  պատանեկան առաջնություններում Հայաստանը միշտ ունեցել է չեմպիոններ, մեդալակիրներ: Այսօր մենք փաստում ենք &n bsp;Վանիկ Զաքարյանի աշխատանքի հաջողված լինելը»,- հավելեց Միքայել Անդրեասյանը:

Մրցաշարի մասնակից գրոյսմաստեր Ռոբերտ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մրցաշարն ընկերական է, քանի որ նվիրված է Վանիկ Զաքարյանի 80-ամյակին: «Դրա համար ես կխաղամ առանց լարվածության, ինչպես կստացվի: Վանիկ Զաքարյանի հետ անձամբ շփվել եմ, բայց շատ քիչ են եղել այդ շփումները, որովհետև իր գործունեության ընթացքում ես շատ փոքր էի: Ես գիտեմ, որ նա շատ մեծ դեր է ունեցել հայկական շախմատի զարգացման գործում»,- նշեց Հովհաննիսյանը, ով կայծակնային շախմատի Հայաստանի վերջին առաջնության հաղթողն է:

Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը 11-ամյա Մամիկոն Ղարիբյանն էր, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է մրցաշարին մասնակցելու համար, քանի որ խաղալու է փորձառու շախմատիստների հետ ու փորձ է ձեռք բերելու: Մամիկոնը շախմատ խաղում է 5 տարեկանից ու երազում է լավ շախմատիստ դառնալու մասին: «2014թ. Բաթումիում մասնակցել եմ մինչև 10 տարեկան շախմատիստների միջև մրցաշարի, որտեղ գրավել եմ առաջին տեղը: Առայժմ միակ հաջողությունս դա է»,- նշեց Ռոբերտը՝ հավելելով, որ հավանում է բոլոր  հայտնի շախմատիստներին և հետևում է նրանց  խաղերին:

Վանիկ Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նման մրցաշարերին միշտ հաճույքով է մասնակցում, քանի որ դրանք երիտասարդ շախմատիստների համար հնարավորություն են ավելի փորձառու շախմատիստների հետ խաղալու ու փորձ ձեռք բերելու համար: 

Մրցաշարին մասնակցել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերևժ Սարգսյանը: Մրցաշարի  ավարտից հետո տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողություն և մրցանակների հանձնում:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network