Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կայծակնային շախմատի մրցաշարը միավորեց հայկական շախմատի երեք սերունդների ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ

 Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարը մեկ հարկի տակ էր հավաքել հայկական շախմատի հին և նոր սերնդի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, շախմատի տանը Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակին նվիրված կայծակնայն շախմատի մրցաշարին մասնակցեցին անցյալի ուժեղագույն շախմատիստ վետերանները, Հայաստանի ներկայիս ուժեղագույն շախմատիստները և նոր սերնդի դեռևս պատանի, բայց միջազգային հարթակում հաջողություններ գրանցած շախմատիստները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Միքայել Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտի 23-ին լրանում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի 80-ամյակը, շախմատային ֆեդերացիան որոշել է կազմակերպել կայծակնային շախմատի մրցաշար, որին կմասնակցեն հայկական շախմատի երեք սերնդի ներկայացուցիչներ: «Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի ուժեղագույն շախմատիստները: Լևոն Արոնյանը չի մասնակցում, քանի որ նա այս պահին մասնակցում է հավակնորդների մրցաշարին: Մրցաշարին մասնակցում են նաև պատանի սերնդի շախմատիստներ, ովքեր իրենց ուժերը կփորձեն ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում: Մրցաշարին մասնակցում է 26 մասնակից»,- ընդգծեց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանում շախմատը շատ լուրջ հիմքերի վրա է դրված, ինչում իր մեծ ներդրումն ունի Վանիկ Զաքարյանը: «Նա շախմատային ֆեդերացիան գլխավորել է շատ ծանր ժամանակահատվածում, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ձեռք էր բերել անկախություն և գտնվում էր պատերազմի մեջ: Հենց այդ տարիներին է դրվել հիմքը ու այդտեղ մեծ դեր ունի Վանիկ Զաքարյանը: Եթե դուք նայեք վիճակագրությունը, սկսած 1992թ.՝ աշխարհի և եվրոպայի շախմատի  պատանեկան առաջնություններում Հայաստանը միշտ ունեցել է չեմպիոններ, մեդալակիրներ: Այսօր մենք փաստում ենք &n bsp;Վանիկ Զաքարյանի աշխատանքի հաջողված լինելը»,- հավելեց Միքայել Անդրեասյանը:

Մրցաշարի մասնակից գրոյսմաստեր Ռոբերտ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մրցաշարն ընկերական է, քանի որ նվիրված է Վանիկ Զաքարյանի 80-ամյակին: «Դրա համար ես կխաղամ առանց լարվածության, ինչպես կստացվի: Վանիկ Զաքարյանի հետ անձամբ շփվել եմ, բայց շատ քիչ են եղել այդ շփումները, որովհետև իր գործունեության ընթացքում ես շատ փոքր էի: Ես գիտեմ, որ նա շատ մեծ դեր է ունեցել հայկական շախմատի զարգացման գործում»,- նշեց Հովհաննիսյանը, ով կայծակնային շախմատի Հայաստանի վերջին առաջնության հաղթողն է:

Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակիցը 11-ամյա Մամիկոն Ղարիբյանն էր, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուրախ է մրցաշարին մասնակցելու համար, քանի որ խաղալու է փորձառու շախմատիստների հետ ու փորձ է ձեռք բերելու: Մամիկոնը շախմատ խաղում է 5 տարեկանից ու երազում է լավ շախմատիստ դառնալու մասին: «2014թ. Բաթումիում մասնակցել եմ մինչև 10 տարեկան շախմատիստների միջև մրցաշարի, որտեղ գրավել եմ առաջին տեղը: Առայժմ միակ հաջողությունս դա է»,- նշեց Ռոբերտը՝ հավելելով, որ հավանում է բոլոր  հայտնի շախմատիստներին և հետևում է նրանց  խաղերին:

Վանիկ Զաքարյանի ծննդյան 80-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը, ով լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ նման մրցաշարերին միշտ հաճույքով է մասնակցում, քանի որ դրանք երիտասարդ շախմատիստների համար հնարավորություն են ավելի փորձառու շախմատիստների հետ խաղալու ու փորձ ձեռք բերելու համար: 

Մրցաշարին մասնակցել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերևժ Սարգսյանը: Մրցաշարի  ավարտից հետո տեղի է ունեցել փակման հանդիսավոր արարողություն և մրցանակների հանձնում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանԵս կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Սվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԹրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր Կամենդատյան«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարը