Տղամարդ և կին. «շոկոլադի հորոսկոպ»
LIFEՍիրելիին կոնֆետ նվիրելուց առաջ Կանադայում Տորոնտոյի համալսարանի փորձագետները խորհուրդ են տալիս «շոկոլադի հորոսկոպի» միջոցով իմանալ՝ ձեզ ինչ է սպասվում նվերից հետո: Այս մասին գրում է toneto.net-ը:
Խոյ
Այս նշանի ներկայացուցիչները համարվում են շատ էներգետիկ և հուզական: Ուստի մի զարմացեք, եթե 1 ժամ անց ձեր նվիրած կոնֆետները կերած լինեն:
Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչները բնորոշվում են իշխող բնավորությամբ: Ուստի նրանք չեն կարողանա մյուսների հետ կիսել իրենց սիրելի կոնֆետները:
Երկվորյակ
Այս նշանի ներկայացուցիչների համար առավել հարմար են ասորտի կոնֆետները, քանի որ այդ մարդիկ բազմազանություն են սիրում:
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչներն այնքան ռոմանտիկ են, որ թվում է՝ ձեր նվիրած կոնֆետը հավերժ կպահեն: Ուստի դուք ևս հնարավորություն կունենաք այն փորձելու:
Առյուծ
Առյուծները բնորոշվում են առատաձեռնությամբ և բարությամբ, ուստի նրանք, անխոս, ձեզ հետ կկիսեն կոնֆետները: Բայց միաժամանակ բազմիցս կհիշեցնեն, որ ուտում եք ձեր իսկ ընտրած քաղցրավենիքը:
Կույս
Այս նշանի ներկայացուցիչները բնորոշվում են կազմակերպվածությամբ: Ուստի սպասեք, որ նրանք շոկոլադն արդարացիորեն կկիսեն՝ միաժամանակ հաշվելով կալորիաների քանակը:
Կշեռք
Այս նշանը համարվում է առավել առատաձեռն, ուստի վստահ եղեք՝ նվիրած կոնֆետների կեսը ձեզ կտան:
Կարիճ
Այս նշանի ներկայացուցիչները առավել շնորհակալ կլինեն նվերի համար: Այդպիսի նվերից հետո երեկոյի ռոմանտիկ շարունակություն սպասեք:
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները համարվում են առավել դժվարահաճ: Ուստի կոնֆետ ընտրելիս հաշվի առեք ձեր զուգընկերոջ ճաշակն ու ցանկությունները թակարդում չհայտնվելու համար:
Այծեղջյուր
Զգույշ եղեք: Նույնիսկ եթե հարցնեք՝ ինչ կոնֆետ է նախընտրում այս նշանի ներկայացուցիչը, պատրաստ եղեք շատ ժամանակ ծախսել «պատվերի» ձեռքբերման համար: Այծեղջյուրների ցանկությունները շատ արագ են փոխվում:
Ջրհոս
Այս նշանի ներկայացուցիչներին նվեր տալուց հետո, անկասկած, շնորհակալական խոսքեր կլսեք: Միևնույն ժամանակ ջրհոսը, ամենայն հավանականությամբ, չի մոտենա շոկոլադին, քանի որ նախընտրում է ճիշտ սնունդ և առողջ կենսակերպ:
Ձուկ
Այս նշանի ներկայացուցիչները ձեզ այնքան շնորհակալ կլինեն ուշադրության համար, որ շոկոլադը կհյուրասիրեն ձեզ մինչև ուտեք ամբողջ տուփը:



