Ատրճանակ, դանակ եւ «Սպայս» թմրամիջոց՝ «Լեքսուսի» վարորդի մոտից
SOCIETYՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Գուլակյան փողոցի թիվ 59 շենքի մոտից` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ ավտոմեքենայի գաղտնարանից՝ պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սպայս» թմրամիջոցով:
Գոռ Մ.-ն ավտոմեքենայից ներկայացրել է կնոջը` 41-ամյա Աննա Դ.-ին պատկանող «ՏՏ» օդամղիչ ատրճանակը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



