Ատրճանակ, դանակ եւ «Սպայս» թմրամիջոց՝ «Լեքսուսի» վարորդի մոտից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Գուլակյան փողոցի թիվ 59 շենքի մոտից` «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ ավտոմեքենայի գաղտնարանից՝ պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սպայս» թմրամիջոցով:
Գոռ Մ.-ն ավտոմեքենայից ներկայացրել է կնոջը` 41-ամյա Աննա Դ.-ին պատկանող «ՏՏ» օդամղիչ ատրճանակը:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



