Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունն ամրապնդում է ընտրակեղծարարության մասին համոզմունքը. «Քաղաքացի դիտորդ»

SOCIETY

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մատնացույց է արել Ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումները: Հայտարարության մեջ գրված է, որ մարտի 3-ին կառավարությունը հաստատել եւ Ազգային ժողով է ներկայացրել ժողովրդավարության սկզբունքներին հակասող, փակ գործընթացներով եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Նախաձեռնության կարծիքով՝ դրանում հաշվի չեն առնվել ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ 2012թ. խորհրդարանական ու 2013թ. նախագահական ընտրություններից եւ 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո տրված հանձնարարականները՝ տեղական դիտորդների հավատարմագրման խոչընդոտները վերացնելու եւ բողոքարկման հետ կապված նրանց իրավասություններն ընդլայնելու վերաբերյալ, ինչպես նաեւ գործող օրենսդրության համեմատ նախատեսվել են դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության լուրջ սահմանափակումներ՝ փորձելով հնարավորինս անվերահսկելի դարձնել ընտրական գործընթացները:

Հայտարարության մեջ նշվել է, որ միաժամանակ ութից ավելի դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության արգելքը տեղամասում բացարձակապես հիմնավորված չէ եւ չի կարող համարվել իրավաչափ սահմանափակում: Մյուս կողմից՝ նման կարգավորումը նաև անտրամաբանական է այն առումով, որ կազմակերպությունները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով անցում են որոշակի գործընթաց եւ հավատարմագրվում են ԿԸՀ-ի կողմից, սակայն, փաստորեն, վերջինիս կողմից տրված վկայականը երաշխիք չէ, որ դիտորդի կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպությունը կարող է քվեակության օրը մուտք գործել ընտրատեղամաս եւ իրականացնել իր առաքելությունը: Ընտրական օրենսգրքի բացերից մեկն էլ այն է, որ խիստ թուլացել են դիտորդի՝ տեղամասում գտնվելու դեպքում իրավական պաշտպանվածության երաշխիքները:

«Եթե գործող իրավակարգավորմամբ դիտորդին տեղամասից կարելի է դուրս հանել միայն ձերբակալման կամ կալանավորման դեպքում, ապա, ըստ նախագծի, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից այն դեպքում, եթե ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով համարի, որ դիտորդն աջակցում է որևէ թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ խախտում է Ընտրական օրենսգրքի պահանջները: Սա ընտրական հանձնաժողովներին տրված անվերահսկելի լայն լիազորություն է, որը կարող է չարաշահվել եւ հանձնաժողովների կամայական որոշումներով տեղամասերից դուրս հանելով անցանկալի դիտորդներին՝ քվեարկության ընթացքը հնարավորինս հեռու պահել հանրային վերահսկողությունից»,- հայտնել են նախաձեռնության անդամները:

Հայտարարության վերջում անդրադարձել են նաեւ նրան, որ նախագծի նորամուծություններից է քվեարկության հաջորդ օրը դիմումի հիման վրա տեղամասի քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրած ցուցակներին ծանոթանալու դիտորդների իրավունքը: Ընդ որում՝ ստորագրված ցուցակները չեն կարող լուսանկարահանվել եւ տեսանկարահանվել, իսկ ծանոթանալու այլ եղանակների՝ ձեռագիր գրառումներ կատարելու կամ արտագրելու համար սահմանված է ընդամենը երկու ժամ: Ակնհայտորեն, այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել պատշաճ դիտարկում և անճշտությունների վերհանում, քանի որ ամենապարզ թվաբանությամբ անգամ 2000 ընտրող պարունակող ցուցակի յուրաքանչյուր տողին ծանոթանալու համար տրվում է 3.6 վրկ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իր դժգոհությունն է հայտնել ինչպես նախագծի մշակման գործընթացի առնչությամբ, այնպես էլ նախագծում տեղ գտած հանրային վերահսկողությանն առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ ներկայացված նախագիծը ոչ միայն չի ապահովում հանրային վերահսկողության իրական միջոցներ, այլև էական հետընթաց է գործող օրենսդրությունից:

Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ներառում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքի Եվրոպա միավորումը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference