Դոնի Ռոստովի կործանված ինքնաթիռում էին Ազովի շրջանի ղեկավարի կինն ու դուստրը
SOCIETYԱյս գիշեր Դոնի Ռոստովում կործանվել է Դուբայից Ռոստով թռչող ինքնաթիռը, որում 55 ուղեւոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։
Ուղեւորները հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ էին, նրանց թվում է եղել Ազովի շրջանի ղեկավարի կինը՝ Մարինան ու դուստրը՝ Վիկտորիան։
«Մարինան ու Վիկտորիան մի քանի օրով արձակուրդ էին վերցրել, գնացել հանգստի։ Նրանք իրար հետ շատ մտերիմ էին, շատ լավ ընտանիք էր։ Ահավոր ողբերգություն էր, ողջ Ազովի շրջանը մեծ վշտի մեջ է»,- ասել են ընտանիքի մտերիմները։ Վիկտորիան ընտանիքի կրտսեր դուստրն էր, նա ավագ քույր ուներ։
Վիկտորիան 27 տարեկան էր, նշանված էր ու շուտով պատրաստվում էր ամուսնանալ։ Իսկ նրա մայրը՝ Մարինա Բեվզյուկը, Ազովում հայտնի գործարար էր, սեփական թռչնաբուծական ֆաբրիկա ուներ։
Պատրաստեց Past.am-ը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



