Դոնի Ռոստովի կործանված ինքնաթիռում էին Ազովի շրջանի ղեկավարի կինն ու դուստրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս գիշեր Դոնի Ռոստովում կործանվել է Դուբայից Ռոստով թռչող ինքնաթիռը, որում 55 ուղեւոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։
Ուղեւորները հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ էին, նրանց թվում է եղել Ազովի շրջանի ղեկավարի կինը՝ Մարինան ու դուստրը՝ Վիկտորիան։
«Մարինան ու Վիկտորիան մի քանի օրով արձակուրդ էին վերցրել, գնացել հանգստի։ Նրանք իրար հետ շատ մտերիմ էին, շատ լավ ընտանիք էր։ Ահավոր ողբերգություն էր, ողջ Ազովի շրջանը մեծ վշտի մեջ է»,- ասել են ընտանիքի մտերիմները։ Վիկտորիան ընտանիքի կրտսեր դուստրն էր, նա ավագ քույր ուներ։
Վիկտորիան 27 տարեկան էր, նշանված էր ու շուտով պատրաստվում էր ամուսնանալ։ Իսկ նրա մայրը՝ Մարինա Բեվզյուկը, Ազովում հայտնի գործարար էր, սեփական թռչնաբուծական ֆաբրիկա ուներ։
Պատրաստեց Past.am-ը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



