Ուսուցչուհին 138 ժամ անդադար խաղացել է՝ հանուն Գինեսի ռեկորդի
SOCIETYԿալիֆորնիայից ուսուցչուհին տեսախաղ խաղալու տեւողության Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Նա ավելի քան 5 օր անդադար Just Dance 4 է խաղացել:
Ըստ GameBomb-ի, Քերրի Սվիդեկին դժվարին փորձությանը սկսել է պատրաստվել դեռեւս 2000 թվականին, երբ բացահայտել է Dance Dance Revolution խաղը: Նա փորձել է դրա օգնությամբ ազատվել ավելորդ քաշից, քանի որ սովորական մարզանքները չեն օգնել: Արդյունքում Սվիդեկին կարողացել է 34 կգ նիհարել:
RG-ի փոխանցմամբ, ուսուցչուհին իր օրինակով շատերին է ոգեշնչել: «Մի կին ինձ պատմեց, որ 9 կգ նիհարել է՝ Nintendo Wii-ի խաղեր խաղալով: Շատերը սկսեցին գալ եւ պատմել ինձ, թե ինչպես են տեսախաղերն օգնում իրենց առօրյա կյանքում»,- պատմել է Սվիդեկին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



