Ուսուցչուհին 138 ժամ անդադար խաղացել է՝ հանուն Գինեսի ռեկորդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿալիֆորնիայից ուսուցչուհին տեսախաղ խաղալու տեւողության Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Նա ավելի քան 5 օր անդադար Just Dance 4 է խաղացել:
Ըստ GameBomb-ի, Քերրի Սվիդեկին դժվարին փորձությանը սկսել է պատրաստվել դեռեւս 2000 թվականին, երբ բացահայտել է Dance Dance Revolution խաղը: Նա փորձել է դրա օգնությամբ ազատվել ավելորդ քաշից, քանի որ սովորական մարզանքները չեն օգնել: Արդյունքում Սվիդեկին կարողացել է 34 կգ նիհարել:
RG-ի փոխանցմամբ, ուսուցչուհին իր օրինակով շատերին է ոգեշնչել: «Մի կին ինձ պատմեց, որ 9 կգ նիհարել է՝ Nintendo Wii-ի խաղեր խաղալով: Շատերը սկսեցին գալ եւ պատմել ինձ, թե ինչպես են տեսախաղերն օգնում իրենց առօրյա կյանքում»,- պատմել է Սվիդեկին:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



