Օրվա բաղադրատոմս Տորթ <<Կապուչինո >>
LIFEԲաղադրությունը
Խմոր` 200գր.
շոկոլադ 175 գր.
կարագ 4 ձու
125գր. շաքարավազ
1 վանիլին շատ քիչ աղ,
1 թգ. սոդա
125 գր. ալյուր
25 գր. կապուչինո սուրճ:
Միջուկ`
10 գր, կապուչինո սուրճ
150 մլ տաք ջուր,
200գր. շոկոլադ:
Կրեմ`
1 տուփ խտացրած կաթ,
150 գր, կարագ,
վանիլին:
Գլազուր`
200 գր. սերուցք ,
200 գր. շոկոլադ:
Պատրաստման եղանակները
Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի:
Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի: Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար: Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:
Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի:
Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:



